Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Երեխաները ծնվել են մոր մահից 1 ամիս անց

Երեխաները ծնվել են մոր մահից 1 ամիս անց

ԱՄՆ-ի բժիշկները մի ողջ ամիս արհեստականորեն պահպանել են մահացած հղի կնոջ կյանքը, որպեսզի ապահովեն նրա երկվորյակների ծնունդը: Նշենք, որ երեխաները նշված ժամկետից 3 ամիս առաջ են ծնվել:  Այս մասին հայտնում է vesti.ru կայքը,,,:

Միչիգանի հիվանդանոցի աշխատակիցները խոստովանել են, որ առաջին անգամ են առնչվում նման բարդ խնդրի հետ: Նորածին Նիկոլաս ու Ալեքսանդր Բոլդենները, որոնք կշռում են մեկ կգ-ից մի քիչ պակաս, այս պահին ապահովված են հատուկ պայմաններով: Երեխաները գտնվում են «Հելեն Դևոս» հիվանդանոցի բժիշկների հատուկ հսկողության տակ:

Մայրը` 26-ամյա Քրիստինա Բոլդենը մահացել է ուղեղի ախտահարումից: Բժիշկները որոշել են գնալ այդ ռիսկային քայլին, և մոտ մեկ ամիս պահպանել են նրա կյանքը` հարազարտների խնդրանքով:

Նշենք, որ 2010 թ. աշխարհում կատարվել է նման 30 վիրահատություն:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ